Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 81 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության` 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, սպանության սպառնալիքի, դատական ակտը չկատարելու, թմրանյութի իրացման, ալիմենտ վճարելուց խուսափելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթղթի կեղծիքի և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: