Քննչական կոմիտեն ծանրացրել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը: Նա նախկինում մեղադրվում էր ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու համար, իսկ 2 օր առաջ լրացված մեղադրանքով՝ կազմակերպված խմբով երեխային ծնողից ապօրինի բաժանելու կամ փոխելու համար:
Մեղադրանքի ծավալի փոփոխության հետ կապված՝ Քննչական կոմիտեն միջնորդել է կալանավորել Աբրահամյանին: Դատարանը, բավարարելով միջնորդությունը, թույլատրել է կիրառել այլընտրանքային խափանման միջոց և նրա նկատմամբ կիրառել 5 մլն դրամի գրավ: Աբրահամյանը ձերբակալվել էր 2019-ի դեկտեմբերին: