ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ
Ստեփանակերտում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերին, ուղիներ նախանշվել նմանատիպ դեպքերը կանխարգելելու և բացառելու ուղղությամբ:
Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում կարևորվել է բոլոր կառույցների ամենօրյա և արդյունավետ համագործակցությունը՝ հիմնված վստահության և կառուցողական մոտեցումների վրա: