Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստը մեկնարկել է ԵԱՏՄ 2020-2025 թթ. ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի և դրա շուրջ չհամաձայնեցված հարցերի քննարկմամբ, որից հետո մասնակիցներն անցել են օրակարգում ներառված հարցերի քննարկմանը:
Նիստի օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքների, մաքսային և տեխնիկական կարգավորումների վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է կատարվելու առանձին ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանմանն առնչվող հարցերին: