Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ապօրինի որդեգրումների համար մեղադրվող Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։
Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվել են վկաները: Նիստի ավարտից հետո արդեն Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանը հայտնել է, որ Հանրապետական ծննդատան տնօրենը ընդունում է մեղքը: