Ուկրաինայի առողջապահության նախարար Զորյանա Սկալեցկայան երկու շաբաթ կանցկացնի կարանտինում, Չինաստանից տարհանված համաքաղաքացիների հետ, որոնց կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթ կպահեն Նովիյե Սանժարիի ազգային գվարդիայի բժշկական կենտրոնում: Սկալեցկայան հայտնել է, որ «մյուս ուկրաինացիների նման ինքն էլ կլինի նույն պայմաններում»:
Նախարարը քննադատել է բողոքի ցույցը բժշկական կենտրոնի մոտ: Ցուցարարները քարկոծել են ոստիկանությանը և տարհանվածներով ավտոբուսը, արդյունքում վիրավորվել է մի քանի իրավապահ:
«Այս մարդիկ մեր հայրենակիցներն են, նրանք մեզ համար օտար չեն: Մենք ապրում ենք մեկ երկրում և պետք է հոգ տանենք նրանց առողջության ու անվտանգության համար»,- շեշտել է Սկալեցկայան:
Բողոքի ցույցի կազմակերպիչներին քննադատել է նաև նախագահ Վլադոմիր Զելենսկին: «Նրանց վարքագիծը ցույց է տալիս մեր բնավորության ոչ լավ կողմը»,- ասել է պետության ղեկավարը: