Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 4.496.340 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 33 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 3.441.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9-ով նշանակվել է 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ապօրինի ծառահատման 4 դեպքով (9 բարդի, 11 հաճարենի, 1 սոճենի, 1 կաղնի) հաշվարկվել է 2.485.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով հաշվարկվել է 55.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 11 դեպք, որից 10-ով հաշվարկվել է 507.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 2 դեպք։
Ամփոփվել է թվով 2 ստուգում։
Արարատ՝ «Լևոն Ասատրյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ նախկինում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։