Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը։ Ներկա էին հայ համայնքի պատվավոր ներկայացուցիչներ ինչպես Ֆրեզնոյից, այնպես էլ Լոս Անջելեսից։
Սարոյանի տուն-թանգարանի անձնակազմը երկար ամիսների հետևողական և մանրամասն աշխատանքներից հետո ներկայացրեց Սարոյանի կերպարը նրա երեք տարիքներում։ Դերասանների ընտրությունը նույնպես պատահական չէր․ Սարոյանի թիմը փորձել էր լուսանկարների և արխիվային նյութերի միջոցով վերականգնել մեծ գրողի ժամանակաշրջանի շունչն ու ոգին՝ հնարավորինս հավատարիմ մնալով նրա արտաքին տեսքին և կերպարային առանձնահատկություններին։
Նոր հոլոգրամն այժմ հասանելի է լայն հանրությանը և ներկայացնում է Սարոյանին, նրա մանկությունը, պատանեկությունն ու հասուն տարիքը՝ զուգահեռ օգտագործելով հատվածներ գրողի անձնական ձայնագրություններից։