Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Չինաստանից տարհանված մարդկանց պատճառով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համեմատել է միջնադարի հետ:
Հինգշաբթի Ուհանից Խարկով է տարհանվել 73 մարդ: Անհրաժեշտ ընթացակարգերն անցնելուց հետո նրանց ուղարկել են Ուկրաինայի ազգային գվարդիայի բժշկական կենտրոնում, որը գտնվում է Պոլտավայի շրջանի Նովիյե Սանժարի գյուղում: Սա վրդովեցրել է տեղի բնակիչներին, նրանք բողոքի ցույց են կազմակերպել և անվադողերով ու տեխնիկայով փակել են առողջապահական հիմնարկի մուտքերը:
Դիմակայությունը վերածվել է ոստիկանների հետ առճակատման, ցուցարարները քարեր են նետել տարհանվածներին տեղափոխող ավտոբուսների վրա: Ոստիկաններն անկարգությունների փաստով գործ են հարուցել: