Իրանի առողջապահության նախարարությունը արձանագրել է երկրում կորոնավիրուսի վարակի ևս 13 դեպք: Այսպիսով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 18-ի:
Ըստ նախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ նոր հիվանդների մեծ մասը հիմնականում Ղոմ քաղաքի բնակիչներ են: Շիա մահմեդականների ուխտագնացության այս վայրում էլ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը: Չորս հիվանդ Թեհրանից է: Այսպիսով, վիրուսը Ղոմից հասել է Իրանի մայրաքաղաք:
Նախօրեին Բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Կումա Մոհամմադ Ռեզա Հադիրը РИА Новости-ին հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Իրանում կրիտիկական չէ, անհանգստանալու առիթ չկա: