Հիմա Ադրբեջանում ապրող որևէ հայ չկա: Աննախադեպ հայատյացություն և ատելություն է այնտեղ, իսկ յան-ով վերջացող ազգանուն ունեցողներին արգելվում է մուտք գործել այդ երկիր: Այսպես հակադարձեց հայ պատվիրակը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական նիստում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ադրբեջանից եկած հայերի իրավունքների պաշտպանության մասին ելույթին, հիշեցնելով Բաքվից ու Սումգայիթից տեղահանված հայերին: