Ռոջեր Սթոունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականն ու ընկերը, դատապարտվել է 40 ամսվա ազատազրկման: Նա մեղադրվում է Ռուսաստանի միջամտության հարցում ստելու համար: Թրամփը պահանջել է նոր դատավարություն և ակնարկել ներման մասին:
Թրամփի զայրացած թվիթերյան գրառումներից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը առաջարկել է ավելի մեղմ պատիժ, քան պահանջել են դատախազները:
Սթոունը Թրամփի վեցերորդ օգնականն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ հետաքննության արդյունքում:
Կրեմլը հերքել է ամերիկյան քաղաքականությանը խառնվելու մասին մեղադրանքները: