ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է հարավկորեական «Մակաբույծներ» կինոնկարի հաղթանակին 2020 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխությունում: Այս մասին նա հայտարարել է իր ելույթում, որի հեռարձակումն ապահովել է Fox News-ը:
«Գրողը տանի, հաղթել է հարավկորեական ֆի՞լմը»,- վրդովվել է Սպիտակ տան ղեկավարը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն բավական խնդիրներ ունի այդ հանրապետության հետ առևտրի ոլորտում, հետևաբար «Մակաբույծները» պետք է մրցանակ չստանար:
Ըստ Թրամփի՝ ավելի լավ կլինի վերադարձնել հին ամերիկյան ֆիլմերը, օրինակ՝ «Քամուց քշվածները»: Նրա համոզմամբ՝ դրանք իսկապես արժանի են մրցանակի:
Իսկ չորս անվանակարգում «Օսկար» մրցանակը ստացած կորեացի ռեժիսորը ուրախությունից խոստացել էր խմել մինչև հաջորդ առավոտ: