ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Սթեֆան Շենախը եւ Ռոջեր Հեյլը մտահոգություն են հայտնել խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների ավելացման կապակցությամբ:
Ադրբեջանի քաղաքացիները, դժգոհելով փետրվարի 9-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրություններից, փորձել են կազմակերպել բողոքի ակցիաներ, ոստիկանները, սակայն, ավելի քան 100 մարդու ձերբակալելով՝ ուժի կիրառմամբ ցրել են հավաքները: Համազեկուցողները, վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունները լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտների եւ ֆիզիկական բռնությունների մասին, հայտարարել են՝ բոլոր դեպքերը պետք է քննվեն, մեղավորները պատժվեն: