Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի՝ 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին:
Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։
Խաղային կարիերան․
«Տիտան» (Մոսկվա, Ռուսաստան) - 2004
«Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա) – 2005-2006
«Դինամո» (Մինսկ, Բելառուս) – 2007
«Կռիլյա Սովետով» (Սամարա, Ռուսաստան) – 2008-2011
«Վոլգար» (Աստրախան, Ռուսաստան) – 2010
«Մորդովիա» (Սարանսկ, Ռուսաստան) – 2012-2013
«Ուֆա» (Ռուսաստան) – 2013-2016
«Անժի» (Մախաչկալա, Ռուսաստան) – 2016-2017
«Տոսնո» (Ռուսաստան) – 2017-2018
«Ենիսեյ» (Կրասնոյարսկ, Ռուսաստան) – 2018-2019
«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – 2020 –
Նվաճումները․
Ռուսաստանի գավաթակիր – 2017/2018 («Տոսնո»)