Ամբողջ Գերմանիան այսօր հարգանքի տուրք է մատուցել Ֆրանկֆուրտի մերձակայքում գտնվող Հանաու քաղաքում հարձակման ենթարկված զոհերի հիշատակին: Ակցիայի կազմակերպիչները հանդես են եկել «Ռասիզմը սպանում է», «Ո՛չ նացիզմին» պաստառներով: Բռնությունը դատապարտել է կանցլեր Անգելա Մերկելը:
«Այսօր չափազանց տխուր օր է մեր երկրի համար,- ասել է Մերկելը Բեռլինում տողի ունեցած մամուլի ասուլիսում:- Համերկրացիների բռնի մահվան համար խոր վիշտ է ապրում ոչ միայն Հանաուն, այլև ամբողջ Գերմանիան: Ռասիզմն ու ատելությունը թույն են, որ քայքայում են մեր հասարակությունը և հանգեցնում բազմաթիվ հանցագործությունների»:
Հիշեցնենք, որ 43-ամյա գերմանացին հրազենով սպանել էր 9 քաղաքացու, որից 5-ը ազգությամբ թուրք էին:
Ըստ ոստիկանության՝ մարդասպանն առաջնորդվել է այլատյացության մղումներով: Եթե այս վարկածը հաստատվի, դա կլինի Գերմանիայում մեկ տարվա ընթացքում աջ ծայրահեղականության կատարած երրորդ հանցագործությունը: