Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը 1988թ. փետրվարի 20-ին որոշում կայացրեց Հայաստանի կազմ տեղափոխվելու համար միջնորդել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի օրենսդիր մարմիններին:
«Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին ժողովրդական պատգամավորների ելույթները՝ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց, ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խորն ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»,- նշված էր որոշման մեջ:
Այս քայլը բուռն արձագանք գտավ ամբողջ աշխարհում: Հայաստանում և Արցախում սկսվեցին զանգվածային հանրահավաքներ՝ ի պաշտպանություն վերամիավորման: Ադրբեջանը սրան պատասխանեց Սումգայիթի կոտորածներով, ապա նաև՝ լայնածավալ պատերազմով:
Սակայն, 1991թ. հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 1994թ. մայիսին զինադադարի պայմանագրով դադարեցվեցին ռազմական գործողությունները մի կողմից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից` Ադրբեջանի միջև:
Դիտեք նաև տեսանյութը: