Մարտակերտի Տիգրանը՝ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը, զոհվեց 2016-ի ապրիլի 25-ի, լույս 26-ի գիշերը: 24 տարեկան էր, երազում էր ազգային բանակի կադրային սպայի ճանապարհ անցնել, իրենից շատ սիրում էր զինվորին և հենց զինվորին պաշտպանելիս զոհվեց:
Արշավիր Շավարշյանի անվան դպրոցում Տիգրանի փառքի անկյունն է բացվել, ինչը մխիթարություն դարձավ նրա մոր համար. Տիգրանը կապրի նաև այս փոքրիկների մեջ: