Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ 2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով, որը 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում: Այպիսով ապահովվել է 12.1% կշիռ:
«Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում: ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2%, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է:
Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22% տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս»,- գրել է Փաշինյանը: