Հայաստանի եզդիները նշում են իրենց Սրբ. Բարեխոս Խդըր Նաբիի տոնը: Նախ՝ եռօրյա ծոմն է, որին հաջորդում է բուն տոնը:
Եզդիներն այս տոնը մեծ շուքով են նշում, առատ սեղաններ գցում, շնորհավորում միմյանց: Այս օրը նաև գժտություններն են մոռացվում: Ըստ կրոնական հավատալիքի՝ Խդըր Նաբին օգնում է բոլոր նրանց, որոնք բարի նպատակներ ունեն: