Փետրվարի 21-ը Մայրենիի օրն է: 1999-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն օրը հռչակել է որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ նպաստելով լեզուների իրավունքների ճանաչմանը: 2000-ից սկսած փետրվարի 21-ը մայրենի լեզվի գործածության աջակցման օրն է։ Unesco.org-ը հրապարակել է այս տարվա սկզբունքը. մայրենի լեզվի միջազգային օրը միտված է խաղաղ երկխոսությանն ու սոցիալական ներառմանը խթանելուն: Տարվա կարգախոսն է՝ «Լեզուներ՝ առանց կարգախոսի»:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ լեզվի և տարբեր մշակույթների ճանաչումը նպաստում են հասարակությունների միասնությանը:
Հայոց լեզվի մասին Ավետիք Իսահակյանը գրել է. «Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու: Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուները հասկանում, սովորում և հիշում ենք»: