«Գանձասար-Կապանը» մրցել է կատալոնական «Կան Վիդալետի» հետ ու հաղթանակ տարել 5:4 հաշվով:
Հայկական թիմի կազմից գոլի հեղինակ են դարձել Էմիլ Եղիազարյանը և Վարդան Պողոսյանը: Աչքի է ընկել նաև Գրիգոր Աղեկյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Գանձասար-Կապանը» 14 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է: