«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում 20 խոշորացված համայնքների տրամադրվել են փոքր դրամաշնորհներ` ուղղված համայնքների կարողությունների զարգացմանը և տեղական մակարդակում որոշումների կայացման թափանցիկությանը։
Դրամաշնորհների աջակցությամբ խոշորացված համայնքներում կվերանորոգվեն և կբարելավվեն համայնքային տարածքները, կիրականացվեն միջհամայնքային համագործակցության ծրագրեր, կապահովվի ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակում։
Դրամաշնորհային ծրագրի մրցույթը հայտարարվել էր 2019 թ․, բոլոր ծրագրային հայտերը գնահատվել են ծրագրի նորարարության, բնապահպանական ազդեցության, կանանց, երիտասարդների, խոցելի կամ աղքատ խմբերի մասնակցության չափանիշներով։
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ. ծրագրի» համատեքստում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, խրախուսելով կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին։