Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Վարչապետ Փաշինյանը Կառավարությունում խոսեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մասին, որոնց մի մասը անօրինական է, այսինքն՝ կառուցվել է առանց շինթույլտվության:
Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաև էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը և/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաև, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլևայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլև համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ:
Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը»,- գրել է Կարապետյանը: