Կառավարությունը որոշել է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 23-ը` շաբաթ օրը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:
Այսպիսով, Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային հինգշաբթի։ Դրան հաջորդող ուրբաթ ոչ աշխատանքային սահմանելով՝ կստացվի հանգստյան չորս օր։
Աղաջանյանը նաև ասել է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: