Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգտագործվում է «Աբիդոլ» դեղամիջոցը: Այս մասին հայտնում են Չինաստանի առողջապահության նախարարությունից: Ավելի վաղ «Աբիդոլ» դեղամիջոցն արդեն ընդգրկվել էր այլ միջոցների հետ բուժման ծրագրում: Չինաստանի բժիշկները հայտնել են այս դեղամիջոցի հակավիրուսային բարձր ցուցանիշի մասին:
Միաժամանակ Չինաստանում հայտնի է կորոնավիրուսից մահացության 114 նոր դեպքի մասին: Այսպիսով, թոքաբորբի նոր տեսակի վարակից ընդհանուր առմամբ մահացել է 2118 մարդ, վարակվածների թիվը հասնում է 74 576-ի: