Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով աշխատակազմի հետ մեկնել է Արցախ:
Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, պաշտպանության բանակի հրամանատարության հետ:
Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ: