Փետրվարի 20-ին հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր: