Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ՝ մարզային ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզի բարձրլեռնային Կապուտան բնակավայրի միջնակարգ դպրոցը ևս միացել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության «Դպրոցական սնունդ» ներդրումային ծրագրին:
Վերաբաշխումների արդյունքում դպրոցին հատկացվել է 1.5 մլն դրամ ճաշարանի համար նախատեսված տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:
Մինչև այժմ մարզի 90 ուսումնական հաստատություններից 85-ում էր իրականացվում «Դպրոցական սնունդ» ներդրումային ծրագիրը ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի՝ «Պարենի համաշխարհային ծրագիր» համագործակցությամբ: