Իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի զոհերի, որը կոչվում է «Ռեքվիեմ UIA 752 թռիչքի»։ Այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը։
Նախագծի շուրջ համագործակցել են Ռազմիկ Օհանյանը, Յարտա Յարանը, Էհսան Բեյրղդարը, Ալիռեզա Ռադը, Շահու Զանդին, Նասեր Իզադին, ինչպես նաև Բարդիա Սադր Նուրին:
Մեկնաբանելով արվեստի գործի ստեղծումը՝ Ճգնավորյանը խոստովանել է, որ պատահածի վերաբերյալ իր խոր վիշտը շատ արագ արվեստի գործի վերածելը «հրաշք էր»։
Ուկրաինական ինքնաթիռը, որում գտնվում էին 176 ուղևորներ և ինքնաթիռի անձնակազմի անդամներ, պատահաբար խոցվել էր Իրանի ՀՕՊ համակարգերի կողմից՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության ժամանակ, որն առաջացել էր Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։