Հայաստանում ժամը 15:00-ի դրությամբ՝ կորոնավիրուսի հայտնաբերման բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական:
Այսօր հայտնի դարձավ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերի մասին: Ղոմ քաղաքում արձանագրվել է 5 դեպք՝ Ղոմում 4 հիվանդ, որից 2-ը մահացել են, և 1 Արակ քաղաքում՝ 1 դեպք: Առողջապահության նախարարությունը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկել է «Մեղրի» անցակետում ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
-
Միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը:
-
Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից:
-
Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ):
-
Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ:
-
Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ:
-
Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի՛ այցելեք կենդանաբանական այգիներ կամ մի՛ մասնակցեք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ:
-
Եթե վերադարձել եք Չինասատնից. և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: