Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են բանակցություններ վարել Սիրիայի Իդլիբում լարվածության սրման ֆոնին: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ռուսական կողմի հետ բանակցություններում մենք դեռևս չենք հասել այն կետին, ուր կցանկանայինք լինել: Հավանաբար մեր ղեկավարները բանակցություններ կանցկացնեն: Ռուսները մեզ են հատկացրել իրենց քարտեզները, մենք՝ մերը, որոնցում նշվում են մեր անցակետերի գտնվելու վայրերը: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, շփումները կշարունակվեն: Սիրիական բանակի հարձակումները պետք է դադարեցվեն»: