Թուրքիան Միացյալ Նահանգներին խնդրել է Patriot զենիթահրթիռային պաշտպանական երկու համակարգ տեղադրել երկրի հարավում՝ Իդլիբում՝ Մոսկվային ու Դամասկոսին զսպելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Անկարայի բարձրաստիճան ներկայացուցչին, որի անունը չի հրապարակվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի զինված ուժերը սիրիական ընդդիմադիր ապստամբների հետ միասին Իդլիբում գրոհներ են իրականացրել Սիրիայի կառավարական զորախմբերի դեմ, որոնց աջակցություն է ցույց տալիս ռուսական կողմը: