Թուրքիայի զորախմբերը գրոհում են Իդլիբում սիրիական կառավարական ուժերի դիրքերի վրա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Չարլզ Լիսթերը:
Նրա տեղեկացմամբ՝ ռազմական գործողությունն իրականացվում է Նայրաբ բնակավայրում: Միաժամանակ դեպի այդ շրջան ուղղություն է վերցրել Թուրքիայի ռազմական տեխնիկայի շարասյունը, այդ թվում՝ տանկերը: Բացի այդ, հաղորդվում է նաև հրետանային հարվածների մասին:
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ զինված գրոհին մասնակցում են թե՛ թուրքական զորախմբերը և թե՛ զինված ընդդիմության գրոհայինները: Ականատեսների պնդմամբ՝ Նայրաբի մոտ գրանցված մարտերի ժամանակ խփվել է սիրիական ուժայիններին պատկանող երկու տանկ: