Էներգախնայողությունը պետք է մեզ համար դառնա ռազմավարական թեմա՝ Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է խնդիր դնենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր բնակարանի էներգետիկ կարիքները հոգալու առումով ձգտի դառնալ արդյունավետ, և սա տնտեսական խնդիր է, սա էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության խնդիր է, և մենք այս խնդիրը պետք է լուծենք՝ զուգահեռ այլընտրանքային էներգետիկան զարգացնելով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը շրջակա միջավայրից նախարարից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է «պելետներով» ջեռուցման իրականացման ծրագիրը: Վարչապետը նշեց, որ եվրոպական շատ երկրներում բնակարանների ջեռուցման համար ոչ թե գազ կամ էլեկտրաէնեգիա է կիրառվում, այլ բրիկետներ:
«Անցյալ տարի Մեղրիի տարածաշրջանում պիլոտային ծրագիր ենք իրականացրել: Այս տարի որոշ վառարաններ ներմուծել ենք և տեղում փորձում ենք արտադրություն իրականացնել»,- ի պատասխան նշեց նախարարը: