Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Արևելյան Երուսաղեմում հրեաների համար 3 հազար բնակարան կառուցելու մասին: Ի դեպ, ծրագիրը սառեցվել էր միջազգային հանրության քննադատությունների պատճառով:
«Այսօր ես հայտարարում եմ Խար Խոմայի շրջանում նոր թաղամասի ստեղծման մասին, որտեղ մենք կկառուցենք 3 հազար բնակելի միավոր: Դա բնակչությունը կավելացնի մոտ 12 հազարով: Իսկ Խար Խոմայի բնակչությունը կհասնի 50 հազար մարդու, ինչպես միջին մեծության քաղաքն Է Իսրայելում»: