Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում գնացքի վթարի հետևանքով մահացել է երկու մարդ: Լրատվամիջոցների տվյալներով՝ Սիդնեյից Մելբուռն ընթացող գնացքը գծերից դուրս Է եկել Մելբուռնից 45 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Նշվում Է, որ գնացքում հավանաբար եղել է մինչև 200 ուղևոր, նրանցից շատերն արգելափակվել են վագոնների ներսում:
Միջադեպի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև շտապօգնության ուղղաթիռ: Ներկայումս վթարի շրջանում երկաթուղային երթևեկությունը դադարեցված Է: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: