Փետրվարի 19-ին Դադիվանքի եկեղեցական համալիրից գողություն կատարելու մասին հաղորդագրություն էր տարածվել:
ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 1996 թ. ծնված Ն. Ս.-ն, 1996 թ. ծնված Գ. Ա.-ն և 1995 թ. ծնված Ժ. Մ.-ն նախնական համաձայնությամբ, ներկայացել են Դադիվանք համայնքի վանական համալիր, որտեղ չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը: Ն. Ս.-ն, Գ. Ա.-ն և Ժ. Մ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Գանձանակը առգրավվել է: