Ողբերգական հրաձգություն Գերմանիայի արևմտյան Հանաու քաղաքում, որի հետևանքով մահացել է 9 մարդ, կան վիրավորներ: Ենթադրյալ հանցագործն ավելի ուշ մահացած է հայտնաբերվել իր տանը, որտեղ գտնվել է ևս մեկ մարդու մարմին: Այլ հանցակիցների մասին տեղեկություններ չկան: Ոճրագործը գրություն է թողել, որում, մասնավորապես, ասվում է. «Կան որոշ մարդիկ, որոնց հնարավոր չէ վտարել Գերմանիայից, անհրաժեշտ է ոչնչացնել նրանց»: Հայտնի է դարձել, որ զոհերի մեջ կան քրդեր: Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: Գերմանական Bild պարբերականը հայտնել է, որ կասկածյալը Գերմանիայի քաղաքացի է եղել և ունեցել է զենք ունենալու թույլտվություն: Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք ու զինամթերք: