Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 20-ի ժամը 10:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:
Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն:
«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, բեռնատարների համար՝ սահմանափակումներով:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։