ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատական կուսակցության թեկնածուները մասնակցել են Լաս Վեգասում տեղի ունեցած հեռուստաբանավեճին: Դեմոկրատները հանդիպման առաջին 10 րոպեում 10 անգամ անդրադարձել են միլիարդատեր Մայքլ Բլումբերգին՝ նրան համեմատելով հանրապետական Դոնալդ Թրամփի հետ՝ մեղադրելով փողով դեպի Սպիտակ տուն իրեն ճանապարհ հարթելու համար: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը, որը վարել Է բանավեճերի ուղիղ հեռարձակումը: