Մայրաքաղաքի բնակիչների՝ շների հարձակման դեպքերի վերաբերյալ բողոքներին արձագանքել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը։
Հարգելի՛ քաղաքացիներ,
ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծելու դեպքերի վերաբերյալ, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցներ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։
Եթե շունը կծել է ձեզ, պետք է՝
- դիմել բժշկական հաստատություն,
- ստանալ անհրաժեշտ բուժօգնություն,
- բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծելու դեպքի վերաբերյալ,
- թուղթը ներկայացնել ԹԿՎԿ ՀՈԱԿ,
- ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համարը, գույնը, գտնվելու վայրը, ցանկալի է՝ նկարը)։