Իրանում այսօր պաշտոնապես ավարտվել է խորհրդարանական քարոզարշավը: Վաղը՝ փետրվարի 21-ին, Իսլամական Հանրապետությունում փակ-գաղտնի քվեարկությամբ 290 պատգամավոր կընտրեն 4 տարով:
Թուրքական ԶՈՒ-ն սիրիական Նայրաբ բնակավայրում գրոհում է կառավարական ուժերի դիրքերը: Ականատեսների վկայությամբ՝ Նայրաբի մոտակայքում խփվել է սիրիական երկու տանկ:
Վրաստանի նախկին վարչապետ, ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին բանտից ազատ է արձակվել՝ հայտարարելով, որ վերադառնում է մեծ քաղաքականություն: Մերաբիշվիլին անազատության մեջ է եղել ավելի քան յոթ տարի:
Wildberries առցանց խանութի հիմնադիրը Ռուսաստանի ամենահարուստ կինն է:
Այս և այլ մանրամասները՝ օրվա միջազգային լրահոսում: