Հայաստանում 2019 թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այդ ցուցանիշը ամենաբարձրն է 2008 թվականից ի վեր: Գործադիրի ղեկավարը նաև վստահություն հայտնեց, որ ընթացիկ տարում կարձանագրվի ավելի բարձր տնտեսական աճ:
Էկոնոմիկայի նախարարությունից էլ տեղեկանում ենք աճի թվերի մասին՝ ըստ ոլորտների.
-
Արտահանման աճ ` 10,3 %
-
Արդյունաբերության աճ` 10,2 %
-
Մշակող արդյունաբերության աճ` 12 %
-
Առևտրի աճ` 9,3%
-
Ծառայությունների աճը` 10,6 %
-
Գյուղատնտեսությունը նվազել է 4%-ով
Վիճակագրական նոր ցուցանիշով Նիկոլ Փաշինյանը կիսվել է նաև իր Ֆեյսբուքի էջում: