Կանադայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել 200 ավտոմեքենայի մասնակցությամբ, որի հետևանքով մահացել է 2 մարդ, ևս մոտ 70 հոգի տուժել է: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վթարը տեղի Է ունեցել արագընթացիկ մայրուղիներից մեկում վատ տեսանելիության պատճառով: Ոստիկանության տվյալներով՝ առնվազն երկու մարդ գտնվում Է ծայրահեղ վիճակում: Վթարի վայրից դուրս Է բերվել 150 մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել, մասնավորապես, ավելի քան 10 բեռնատար, մեկ բենզատար, ինչպես նաև երթուղային և դպրոցական ավտոբուսներ, որոնցում մարդիկ են եղել: