ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Գիրք նվիրելու օրը երեխաներին նվիրում է «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր, հայտնում են ԱԻՆ-ից:
Գրքերը կհանձնվեն Արարատի մարզի Արմաշի համայնքային գրադարան, քանի որ գրադարանը դրա կարիքը շատ ունի, և այս նախաձեռնությունը կոչված է տեղում ընթերցասրահ այցելությունը ակտիվացնելուն:
Նախարարի փոխանցած փաթեթներից 3-ը կհանձնվեն գրադարանին, մյուսները կբաժանվեն մարզի գյուղերի դպրոցներին: