ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ՝ տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Փետրվարի 18-ին Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է փրկարար ծառայողներին և հանդիսավոր կերպով հանձնել կոչումները:
Շնորհավորելով փրկարար ծառայողներին, նախարարը նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորեց աշխատանքի մեջ լինել ավելի զգոն և ուշադիր: