Հալեպի օդանավակայանը 8 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է աշխատանքը: 2012 թվականից ի վեր այսօր առաջին ուղևորատար ինքնաթիռը Դամասկոսից ժամանել է Հալեպ: Ինքնաթիռում եղել են պաշտոնատար անձինք և լրագրողներ: Օդանավակայանում նրանց դիմավորել է զինվորական նվագախումբը, իսկ օդուժի ինքնաթիռները բեմադրել են փոքրիկ ավիաշոու:
Նախատեսվում է կանոնավոր թռիչքներ իրականացնել Հալեպից: