Ռուսաստանը 2019 թվականի դեկտեմբերին կրճատել է ԱՄՆ պետական արժեթղթերում իր ներդրումները 1,5 միլիարդ դոլարով՝ հասցնելով դրանք 9,997 միլիարդ դոլարի: Այս մասին ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
5,704 միլիարդ դոլարը բաժին է ընկել կարճաժամկետ արժեթղթերին, իսկ 4,27 միլիարդը՝ երկարաժամկետ արժեթղթերին:
2018-ի ապրիլից ի վեր Մոսկվան համակարգված կերպով կրճատել է ներդրումները ամերիկյան արժեթղթերում: 2018 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դրանք փոքր-ինչ աճեցին, բայց նոյեմբերից սկսած՝ Ռուսաստանը սկսեց նորից կրճատել դրանք: