Չինաստանի Ցի Ջիատոնգի անվան համալսարանում Covid-19 անունով ռոբոտ է մշակվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Xinhua-ի փոխանցմամբ՝ սարքը կկարողանա բազմամարդ քաղաքներում հետևել միլիոնավոր մարդկանց, անմիջապես ֆիքսելով նորմայից բարձր ջերմություն ունեցող անձանց:
Պրոֆեսոր Մեյ Քսուսոնգի խոսքով՝ ռոբոտը կարող է անմիջապես ճանաչել բարձր ջերմաստիճան ունեցող մարդկանց դեմքերը և ահազանգել այդ մասին համապատասխան մոտակա կենտրոններ: Ռոբոտի հեղինակ պրոֆեսորը համոզված է, որ ռոբոտի աշխատանքն արդյունավետ կլինի հատկապես երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, հիվանդանոցներում և հանրային այլ վայրերում՝ վիրուսի հետագա տարածումն արագ կանխելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Չինաստանում ստեղծել էին մեկ այլ ռոբոտ, որը հաշված րոպեների ընթացքում ի վիճակի է ահռելի տարածություններ ստերիլիզացնել: